Հայաստանը վաղուց արդեն պետք է սկսեր ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Այս մասին այսօր` հոտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:

«Սա որոշակի ճնշում է գործելու ադրբեջանական կողմի վրա: Սա ընդգրկում ճանչում չէ: Բայց սա ահազանգ է ադրբեջանկան կողմի համար, որ գործընթացը սկսել է անկասելի կլինի, հետեւաբար որոշակի վերանայումներ Ադրբեջանը պետք էէ կատարի քաղաքական մոտեցումներում»,- առաջարկեց Արման Մելիքյանը:

Վերջինս նաեւ նշեց, որ  ԱԳ նախարարների հանդիպումից  մեծ ակնկալիքներ չունի, քանի որ դրա նախադրյալները չկան: Ըստ Արման Մելիյանի այն հիմնականում նվրված կլինի Սաֆարովի հետ կապված իրավիճակի հաղթահարմանը: Ի դեպ, Արման Մելիքյանը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հեռանկարը իրեն սպառել է, բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսելիք կունենա եւ այդ առումով մենք պենք է մշտարթուն լինենք: «Ես չեմ հավատում, որ երբեւե Ադրբեջանը, նետվելով Ռուսաստանի գիրկը, եւ ստանալով ազատագրված տարածքները կամ ԼՂ-ն ,ամբողջությամբ նորից փորձ չանի կտրվել Ռուսաստանից: Սա ակնհայտ է: Ադրբեջանը շատ լուրջ կարճաժամկետ խնդիրներ ունի ռուսների հետ լուծելու եւ այդքանով նրա հետաքրքրությունը ռուսների հետ սպառվում է: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ռուս-ադրբեջանական համագործակցության այդ կարճաժամկետ ծրագրերը վնասեն մեր շահերը: Հատկապես, որ հեռանկարում դրանք չեն բխում նաեւ Ռուսաստանի շահերից»: