Մեքսիկայի ոստիկանությունը հայտարարել է այն մասին, որ հոկտեմբերի 26 –ին իրեն հաջողվել է ձերբակալել «Զետաս» նարկոկարտելի չորս անդամի, որոնք խոստովանել են, որ 43 սպանություն են կատարել, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով, ձերբակալվածներն ընդունել են մրցակից նարկոկարտելի անդամների սպանությունը: Բացի այդ, նրանց մեղադրում են փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգելու մեջ:
«Զետաս» նարկոկարտելը, որը հիմնադրվել է 1990-ականներին, 2010թ-ից զինված պայքար է մղում «Գոլֆո» հանցավոր խմբավորման դեմ` ազդեցության գոտիների ընդլայնման համար: «Զետաս»-ը վերահսկում է Մեքսիկական ծոցի արեւելյան ափերը, Տամաուլիպաս եւ Նուեւո Լեոն նահանգները:





























