ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի շտաբի հաշվարկն արտահերթ քվեարկության վերաբերյալ ճիշտ դուրս եկավ: Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Օբաման հավաքում է 54 տոկոս, իսկ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնին՝ ընդամենը 39 տոկոս:

Սոցիոլոգների տվյալներով, արտահերթ քվեարկությանը մասնակցել է ամերիկացիների 18 տոկոսը, ընդհանուր առմամբ արտահերթ քվեարկությանը կարող են մասնակցել ընտրողների 35-40 տոկոսը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ երկրի նախագահը մասնակցել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությանը: Օբաման հոկտեմբերի 25-ին Չիկագո կատարած այցելության ժամանակ մասնակցել է արտահերթ քվեարկությանը եւ իր կողմնակիցներին կոչ է արել նույնկերպ վարվել: Նախագահի կինը՝ Միշել Օբաման արտահերթ քվեարկությանը մասնակցել էր դեռւես հոկտեմբերի 15-ին: Նա քվեաթերթիկն ուղարկել էր փոստով: