Ամերիկյան Current TV հեռուստաընկերությունը, որը պատկանում է նախկին վարչապետ Ալբերտ Գորին, վաճառքի է հանվել:
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ջոել Հայաթը The New York Post պարբերականին հայտնել է, որ Current TV-ին են դիմել բազմաթիվ մեդիաընկերություններ, որոնք հետաքրքրված են ընկերության ձեռքբերմամբ: Միայն այս տարի եղել է նման երեք առաջարկ: Այժմ Current TV-ին ուսումնասիրում է իր զարգացման հնարավոր տարբերակները:
Ներկայումս Current TV-ով հեռարձակվում է լիբերալ ուղղությամբ թոք-շոու, սակայն հեռուստաընկերության վարկանիշը վկայում է, որ նման կոնցեպցիան հաջողություն չի ունենում, հետեւաբար կոմերցիոն առումով հեռանկարային չեն, հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Ալբերտ Գորը ԱՄՆ-ի փոխնախագահ է եղել, երբ երկրի նախագահն էր Բիլ Քլինթոնը: Գորը ԱՄՆ նախագահի ընտրություններում պարտություն է կրել հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերին:




























