Ռուսական էստրադայի պիմադոննա Ալլա Պուգաչովան հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմի» համագումարի ժամանակ: Դուրս գալով հարթակ` նա նկատել է . «Դուք այնքան պատրաստված եք: Ամեն ինչ այնքան ճիշտ եք ասում: Եկեք, ես ասեմ: Երեք խոսք. Չորս, լավ հինգ»,- արդյունքում նրա ելույթը տեւել է ընդամենը 5 րոպե: Որեւէ հատուկ առաջարկ նա չի հնչեցրել, նկատելով, որ «Մարդկանց առաջին հերթին պակասում է հավատը, ոչ միայն Աստծո, այլ նաեւ մարդու նկատմամբ»:
Պուգաչովայի կարծիքով, ներկայումս « մեծամասամբ մենք ունենք անհույս ու լքված մարդիկ»: «Իմանալով այն մասին, որ մեզ խաբում են, մենք շրջում ենք գլուխներս: Ինչ որ տեղ է կորել քաղաքացիական, մարդկային արժանապատվությունը»,-հայտնել է երգչուհին, փոխանցում է «Վեստի.ru»-ն: Երգչուհին խոստովանել է, որ նրան «պարզապես արդար մարդ, ղեկավար է անհրաժեշտ, ում կարել է հավատալ»: «Եթե դուք բոլորդ Պրոխորովի ընկերներն եք, ապա ես շատ եմ հավատում, հույս ունեմ, որ գնացքը, որը պետք է շարժվի այս հարթակից, մեզ ոչ թե կոմունիզմի, այլ ստեղծագործելու եւ սիրելու զարմանալի ծարավի է հանգեցնելու»,-ամփոփել է Ալլա Պուգաչովան:
Հիշեցնենք, որ երգչուհին սկսել է աջակցել Միխայիլ Պրոխորովին` վերջինիս քաղաքական գործունեության հենց սկզբից: Երգչուհին եղել է նրա վստահված անձը Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամանակ:





























