Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը անդամակցել է իր ստեղծած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը եւ հայտարարել, որ գնում է քաղաքականություն:
«Ես ուզում եմ փոքրիկ գաղտնիք բացել, ես նույնպես անդամակցել եմ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը… Այսօրվանից ես զբաղվելու եմ միայն քաղաքական գործունեությամբ»,-այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կուսակցության համագումարում ասել է Պրոխորովը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ իր կողմնակիցների մեծ մասը չեն անդամակցելու նոր կուսակցությանը, հիշեցնում է Gazeta.ru-ն:
Պրոխորովը, ով ՌԴ նախագահական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը, հունիսի 4-ին հայտարարել էր «Քաղաքացիական պլատֆորմ» անվանումով նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, որին պետք է անդամակցի 500 մարդ: Հուլիսի 31-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է կուսակցությունը գնացելու մասին:




























