Աֆղանական անվտանգության ուժերի ներկայացուցիչները չեզոքացրել են մահապարտ ահաբեկչին, ով փորձել է Աֆղանստանի հյուսիսային Բագլան քացաքում պայթեցնել անվտանգության ուժերին պատկանող հյուրանոցը:
Հաղորդվում է, որ ուրբաթ երեկոյան մահապարտը փորձել է թափանցել հյուրանոց, սակայն նախօրեին ոստիկաններն արդեն հաղորդագրություն են ստացել նախապատրաստվող ահաբեկչության մասին եւ կազմ ու պատրաստ դիմավորել են անկոչ հյուրին` թույլ չտալով գործի դնել իրեն ամրացված պայթուցիկ սարքը:
Ներկայումս ձերբակալված Աբդուլան, ով ծագումով Կունդուզ նահանգից է, խոստովանական ցուցամունք է տալիս:




























