Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը պետք է գլխավորի ընդդիմադիր շարժումը երկրում, բայց կոմկուսն ընդհանուր ճանապարհ չունի այն ընդդիմադիրների հետ, որոնք գործում են արեւմտյան հովանավորների հրահանգներով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել են Ռուսաստանի կոմկուսի Մերձմոսկվայում անցկացվող պլենումի մասնակիցները:
«Ռուսաստանում կան բոլոր նախադրյալները՝ զանգվածային սոցիալ-դասակարգային բողոքի ալիքի համար եւ կոմունիստների պարտականությունն է կանգնել այդ շարժման առաջին շարքերում, հանդես գալ որպես կազմակերպիչ եւ ոգեշնչող»,-ասված է Կոմկուսի պլենումի որոշման նախագծում, գրում է «Ինտերֆաքսը»:
Նախագծում նշվում է նաեւ, որ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդական արդար բողոքն ուժային եղանակով ճնշելու քաղաքականությամբ եւ աշխատանքի ու կապիտալի միջեւ աջող հակասությունների ֆոնին տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել ժողովրդի ընդդիմադիր տրամադրություններն իրենց նպատակների համար: «Այդ ուժերի մի մասը ակնհայտ սադրիչ բնույթ են կրում եւ ունեն օտարերկրյա հովանավորներ: Նրանց խնդիրները հակազգային բնույթ են կրում»,-կարծում են ռուս կոմիունիստները:




























