Բոլոր մահմեդականների համար սուրբ տոնի` Իդ ալ-Ադհայի (Կուրբան-բայրամ) առաջին օրերին «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինները աֆղանական Գազնի նահանգում գնդակահարել են ավտոբուսի 5 ուղեւորների:
Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Անդար գավառի Ջաբարվալ բնակավայրի շրջանում, իսկ հոկտեմբերի 27-ի առավոտյան ոստիկանները հայատնաբերել են սպանվածների մարմինները եւ տեղափոխել են Գազնի քաղաքի հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով, բոլոր հինգ սպանվածները ազգութամբ խազար աֆղանցիներ են, ովքեր վերադառնում էին Պակտիա նահանգից, որտեղից նրանք վարձու աշխատանքի էին մեկնում Քաբուլ: Աֆղանական մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին միկրոավտբուսը կանգնեցվել է զինված թալիբների կողմից, ովքեր հինգ ուղեւորներին ստիպել են դուրս գալ մեքենայից, ինչից հետո գնդակահարել են նրանց եւ թաքնվել են դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ տոնին խոշոր ահաբեկություն է տեղի ունեցել Աֆղանստանի մեկ այլ նահանգում` Մայմա քաղաքում. մահապարտն ինքն իրեն պայթեցրել է մզկիթի տարածքում` սպանելով 41 եւ վիրավորելով մոտ 70 մարդ:




























