Աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենանշանակալի աշխատանքը, որը երբեւէ վաճառքի է հանվել, ամերիկացի նկարիչ Ֆրանց Քլայնի «Անանուն. 1957» կտավը կներկայացվի Նյու Յորքի աճուրդի նոյեմբերին կայանալիք տորգերում:
Christie`s-ի աճուրդում ներկայացված կտավը կնահատվում է 20-30 մլն դոլար: Կտավը միայն սեւ եւ սպիտակ գույներով արված շարքից է, որոնք նկարիչը ստեղծել է 1950 թվականից մինչեւ իր կյանքի վերջը՝ 1962 թվականը:
Քլայնի կտավների գնային ռեկորդը մինչ այդ կազմել է 6,4 մլն դոլար եւ հաստատվել է Christie`s-ում, 2005 թվականին, հաղորդում է NEWSru.com-ը:
Աճուրդային տան մամուլի ծառայության փոխանցմամբ, «Անանուն. 1957» կտավը ներկայացնում է 1950-ականների ամերիկյան արվեստի տրիումֆը՝ ազատությունը, էներգիան եւ այդ ժամանակների դրամատիզմը: Կոմպոզիցիան աճուրդի կհանվի նոյեմբերի 14-ին:





























