Ծխող կանանց մահացության միջին տարիքը երեք անգամ բարձր է չծխողների համեմատ, իսկ նրանց կյանքի տեւողությունը ամենաքիչը 10 տարով պակաս է: Այսպիսինն են Ռիչարդ Պետոյի գլխավորած Օքսֆորդի գիտնականների խմբի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Lancet ամսագրում:
Այն կանայք, ովքեր ծխելը թողել են մինչեւ 40 տարեկանը, նրանց մոտ ծխելու հետ կապված հիվանդությունից մահվան ռիսկը իջնում է 90 տոկոսով: Նրանք, ովքեր մինչեւ 30 տարեկանն են ծխելը թողել, ռիսկը նվազում է 97 տոկոսով, ասվում է ուսումնասիրության մեջ:
Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, ուսումնասիրողները հավաքել են 50 - 65 տարեկան 1,3 միլիոն կանանց: Ուսումնասիրությանը մասնակից կանայք լրացրել են անկետաներ, որտեղ պատմել են կենսակերպի, սոցիալական ֆոնի եւ հիվանդությունների պատմության մասին: Ուսումնասիրության սկզբում կանանց 20 տոկոսը ծխողներ են եղել, եւս 28 տոկոսը ծխել են նախկինում: Արդյունքների համաձայն, 50-ից բարձր տարիքում ծխող կանանց երկու երրորդի մոտ մահը պայմանավորված է ծխելու հանգամանքով:





























