ԱՄՆ-ում Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի միջեւ վերջերս կայացած հեռուստաբանավեճից հետո մի շարք զավեշտալի հետազոտություններ ու հարցումներ են անցկացվել: Դրանցից մեկի արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների մեծ մասը նախընտրել են ճաշել Օբամայի, այլ ոչ նրա մրցակցի հետ:

Այսպես, ԱՄՆ բնակիչների 59 տոկոսը նախընտրում է բուրգեր ուտել Բարաք Օբամայի հետ եւ միայն 41 տոկոսն է պատրաստ նույնը անել Միթ Ռոմնիի հետ: Հավանական է, պատճառն այն է, որ իր նախընտրական քարոզարշավում Օբաման ուշադրությունը կենտրոնացրել է երիտասարդ սերնդի վրա, հաղորդում է Kedem-ը:

Հարցումը ցույց է տվել նաեւ, որ ԱՄՆ նախկին նախագահներից ամենացանկալի սեղանակիցը Բիլ Քլինթոնն է (29 տոկոս), ում հետեւում են Աբրահամ Լինքոլնը (15 տոկոս) եւ Ռոնալդ Ռեյգանը (14 տոկոս):