Հաջորդ սերնդի Ford Focus RS-ը կունենա 350 ձիաուժ հզորություն: Ակնկալվում է, որ հեչբեքը «խելացի» ինքաարգելափակվող դիֆերենցիալ կստանա եւ կունենա 5-դռնանի խցիկ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ մեքենան կհայտնվի շուկայում:

Ford ընկերությունը պաշտոնապես դեռ չի հաստատում, որ աշխատանքներ են ընթանում Focus RS-ի նոր սերնդի վրա, սակայն Team RS կոնցեռնի եվրոպական սպորտային ստորաբաժանման ինժեներ Լեն Ուրվինը հայտնել է, որ հեչբեքը ակտիվ դիֆերենցիալ կստանա:

Նրա խոսքով, Focus RS-ի նոր հանգույցը մշակում է բրիտանական GKN ընկերությունը: Ներկայումս, PistonHeads պորտալի փոխանցմամբ, մշակողները նոր հանգույցը թեսթավորում են Շվեյցարիայի պոլիգոնում:

Ինչ վերաբերում է ուժային ագրեգատին, ապա պոտենցիալ շարժիչների ցանկում նշվում է, օրինակ, երկուլիտրանոց EcoBoost շարժիչը, որը տեղադրված է Focus ST-ի վրա: Սակայն, առավել ձեռնտու տարբերակ է 2,3-լիտրանոց շարժիչը, որը հիմա, ըստ պորտալի, մշակվում է ԱՄՆ-ում:

Սպասվում է, որ նոր մոդելը առաջինը շուկա կհանվի ԱՄՆ-ում: