«Mercedes-Benz SLS AMG» ընտանիքի ամենահզոր ներկայացուցիչը` «Black Series»-ը շուկա կհանվի 2014 թ. երրորդ եռամսյակում: Ըստ լուրերի, այն հզորությամբ կգերազանցի անգամ «SLS AMG GT»-ին, որի շարժիչը զարգացնում է 591 ձիաուժ:
«Black Series 8»-ի 6,3 լ տարողությամբ շարժիչը զարգացնում է մինչեւ 630 ձիաուժ, դա նաեւ բավարար է մոդելն ավելի դինամիկ դարձնելու համար: Եթե «SLS AMG GT»-ն մինչեւ 100 կմ/ ժամ արագության համար ծախսում է 3,7 վայրկյան, ապա նոր մոդելը նույն կանի 0,3 վայրկյանով ավելի արագ, գրում է «ԱվտոՎեստին»:
«Mercedes-Benz SLS AMG Black Series» սուպերկարը կթողարկվի սահմանափակ քանակությամբ:



























