Չինացու փորում հսկայական՝ 20-կիլոգրամանոց ուռուցք է առաջացել, որը նա լրջորեն համարել է հղիության հետեւանք:
48-ամյա Վան Կիջոնը, վախենալով, որ իրեն ինչ-որ կերպ հաջողվել է հղիանալ, դիմել է Հունան նահանգի Չանշայի քաղաքային հիվանդանոց: Խեղճը նույնիսկ ուրախացել է, իմանալով, որ ինքը ոչ թե հղի է, այլ երիկամի վրա շուրջ 20 կգ-անոց ուռուցք ունի:
Նա անմիջապես համաձայնել է վիրահատության, որը շատ բարդ է անցել, քանի որ անընդհատ աճող ուռուցքի պատճառով մյուս օրգանների չափերը եւս մեծացել են:
Ինչպես գրում է LifeNews-ը, ինքը՝ Վան Կիջոնը գոհ է, որ իրեն կրկին հաջողվել է ձեռք բերել իր նախկին, «հարթ» փորը: Նա իր զգացողությունները ներկայացնելով, նշել է, որ «կարծես իր մարմնից հսկայական քար են հանել»:



























