Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստը:
«Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը»,- նշել է Շարմազանովը եւ հավելել. «Հարկ է նշել, որ այս գործընթացը նաեւ ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի»:





























