Ֆրանսիայում զինված կողոպտիչը դեպքի վայրում է թողել փողով լի պայուսակը: Նա զինված է եղել ատրճանակով եւ թրով: Միջադեպը տեղի է ունեցել Թուլուզ քաղաքում, Credit Agricole բանկի բաժանմունքներից մեկում:
Բանկ մտնելով այն բացվելուց անմիջապես հետո, չարագործը հանել է թուրն ու ատրճանակը: Սպառնալով բանկի աշխատակիցներին, նա պահանջել է փողը լցնել իր հետ բերած պայուսակի մեջ: Արդեն շենքից դուրս վազելու ժամանակ նա բախվել է բանկի կառավարչին: Խառնաշփոթի մեջ կողոպտիչը թրով վիրավորել է նրան, ապա դիմել փախուստի, թողնելով փողով լի պայուսակը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Թուլուզում վտանգավոր, բայց ինչպես երեւում է, ոչ խելացի կողոպտիչին բռնելու պլան է մշակվել:





























