Մահացել է ժամանակակից երաժշտարվեստի ամենախոշոր գործիչներից մեկը՝ գերմանացի կոմպոզիտոր Հանս Վերներ Հենցեն: Նա մահացել է 87 տարեկան հասակում, Դրեզդեն քաղաքում, հաղորդում է երաժշտական Schott պարբերականը:

Հենցեն 200 տարբեր ստեղծագործությունների հեղինակ է: Դրանց թվում են սիմֆոնիաներ, երաժշտական ստեղծագործություններ բալետի համար եւ  առանձին գործեր դաշնամուրի, փողային եւ լարային նվագարանների համար:

Ինչպես գրում է Fontanka.ru-ն, արվեստում իր ներդրման համար Հենցեն արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես, 1990 թվականին նա ստացել է Էրնսթ ֆոն Սիմենսի մրցանակը, որը երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկն է աշխարհում, որը երաժիշտները համեմատում են Նոբելյան մրցանակի հետ: