Այսօր` հոկտեմբերի 27-ին դանակահարություն է եղել Գյումրիում: «Առավոտ.am»-ի տեղեկությունններով, որդին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, դանակահարել է 81-ամյա հորը`Մկրտիչ Մանուկյանին: Դեպքը տեղի է ունեցել Մանուկյանների տանը: Տուժողին տեղափոխել են Գյումրու նորակառույց հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են:
Դանակահարողի անունը դեռ չհաջողվեց ճշտել. Շիրակի մարզի քննչական բաժնում կայքի հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցել են, որ այս մասին կարող են տեղեկություններ հաղորդել առնվազն վաղը:
Նշվում է, որ դանակահարողին հարցաքննում են Գյումրու ոստիկանությունում, եւ նա առաջին անգամ չէ, որ դանակահարում է հարազատ հորը:





























