Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հոկտեմբերի 28-ին կազմակերպում է արդեն ավանդական դարձած կառնավալային երթ՝ նվիրված անհետացող տեսակի կենդանիների պաշտպանության:
«Կենդանիների» երթը կսկսվի կեսօրին, Երեւանի Ազատության հրապարակից: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր երեխաներ Երեւանից եւ Հայաստանի հեռավոր մարզերից: Երեխաների հագին կլինեն իրենց կողմից ստեղծված դիմակներ կամ կոստյումներ, որոնք կպատկերեն անհետացման եզրին կանգնած կենդանիների:
Երթի մասնակիցները կանցնեն Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, ապա մեքենաներով կուղեւորվեն Կենդանաբանական այգի:





























