Մահմեդական տոնի ` Կուրբան բայրամի երկրորդ օրը պայթյուններ են որոտացել Իրաքում: Երկրի տարբեր հատվածներում ահաբեկչության զոհ է դարձել 18 մարդ, մոտ 40-ը վիրավորվել են:
Առավել ուժգին պայթյունը որոտացել է Բաղդադի արեւելյան մասում գտնվող մանկական խաղահրապարկից եւ փոքրիկ շուկայից ոչ հեռու, որի արդյունքում զոհվել է ութ մարդ, այդ թվում` չորս երեխա:
Երկրորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսում: Ռումբն ամրացված է եղել ուխտավորների ավտոբուսին:




























