Լոս Անջելեսի Վելի Վիլիջ շրջանում ճանպարհատրանսպորտային պատահարի հեղինակ, 19-ամյա հայ վարորդ Աման Սամսոնյանին մեղադրանք է ներկայացվել ավտոճանապարհային պատահարի հետեւանքով սպանության մեջ. էլկետրահարման հետեւանքով երկու կին է մահացել:
Ինչպես հաղորդում է «Los Angeles Times» -ը, Սամսոնյանը հանձնվել է ոստիկանությանը հինգշաբթի, երբ նրա ձերբակալության համար օրդեր են տրվել, եւ ազատ է արձակվել ուրբաթ` 100 հազ. դոլար գրավի դիմաց:
Ըստ ոստիկանության, օգոստոսին անզգույշ երթեւեկության արդյունքում Սամսոնյանն իր մեքենայով հարվածել է էլեկտրասյանը: Էլետրահաղորդման գծերր շփման մեջ են մտել հրդեհային հիդրանտի ջրի հետ եւ մահացու կարճ միացում առաջացրել:
Մի շարք անձինք, այդ թվում` Սամսոնյանն ու ոստիակնները վիրավորվել են էլեկտրահարումից, իսկ երկու կանայք` 39-ամյա Սթեյսի Շրայբերը եւ 40-ամյա Իրմա Զամորը զոհվել էին այն բանից հետո, երբ փոձել էին օգնություն ցույց տալ: Քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան եւ մյուս պաշտոնատար անձինք կանանց հերոսներ են համարել:
Սամսոնյանը դատարանի առաջ կկանգնի նոյեմբերի 9-ին:





























