NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հոդվածը.

Չնայած Անկարայի եւ նրա դաշնակիցների ողջ ջանքերին` մեզ ստիպելու ընդունել իրենց այլընտրանքային գործունեությունը, փաստը մնում է  փաստ. հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են բնորոշվել մինչ այդ չպատժված Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, աշխարահագրական, տնտեսական, պաշտպանական եւ ժամանակակից այլ հետեւանքներով:

Մենք, որպես ամերիկացիներ, ցավում ենք,  որ այդ ահավոր անարդարությունը ազնվորեն լուծելու փոխարեն, ԱՄՆ կառավարությունը շարունակում է մնալ Անկարայի ժխտողականության պատանդը: Փոխանակ մեկընդմիշտ հրաժերվելու` բերանները փակելու թուրքական քաղաքականությունց, մեր Սպիտակ  տունն ու Պետքարտուղարությունը տասնամյակներ են ծախսել` այլանդակ բառախաղերի վրա,  մեկը մյուսի ետեւից ձեռնարկելով միայն կեղծ ոչ պաշտոնական ջանքեր`  խուսափելու համար ակնհայտն անելուց` անկեղծ ասելուց այդ անհարմար, բայց անխուսափելի ճշմարտությունը:  Ըստ «The New York Times»-ի, նրանց վերջին հրապուրանքը ԱՄՆ հարկատուների հաշվին «պանրային դիվանագիոտությունն է»:

Հիմա Թուրքիայի դրդապատճառները պարզ են. ամբողջությամբ օգտագործել իր աշխարահաքաղաքական եւ PR լծակները, որպեսզի մյուս երկրները եւ գլոբալ քաղաքացիական հասարակությունները չքննարկեն ցեղասպանությունը պատշաճ համատեքստում` որպես չպատժված հանցագործություն, որը ուժեղ միջազգային արձագանք  եւ արդար ու համապարփակ կարգավորում է պահանջում:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինասավորվող` հայ-թուրքական երկխոսության աջակցության  «ցածր» ջանքերը  հեղինակավոր չեն: Եւ դա այն պատճառով, որ բացահայտ կեղծ ջանքերը, լինեն դրանք պանրային, թե մեկ ուրիշ,  հայերի կողմից լայնորեն ընկալվում են որպես ակնհայտորեն ուղղված ընդդեմ արդարության եւ ճշմարտության:

Այսպես, փոխարեն շատ ժամանակ, հարկատուների դոլարները եւ Ամերիկայի բարոյական կարգավիճակը վատնելու`Անկարային օգնելով խուսափել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից, ԱՄՆ-ն պետք է  պնդի  Հայոց ցեղասպանության հարցի լիարժեք եւ արդար  լուծումը. դա միակ բովանդակային հիմքն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: