Կանադայի արեւմուտքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 20:04-ին (Երեւանի ժամանակով 07:04-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գրեյնայմ կղզու Մասեթ քաղաքից 139 կմ դեպի հարավ: Հնարավոր ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9,9 կմ խորության վրա:




























