Օխոտի ծովում կորել է ռուսական «Ամուրսկոյե» ջերմանավը՝ 11-հոգանոց անձնակազմով:
Նավն աղետի ազդանշան է տվել եւ այսօր՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան, որից հետո կապը նավի հետ ընդհատվել է:
Աղետի ազդանշանն ստացվել է Շանտարյան կղզիներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի ծովային դիսպետչերական ծառայության աղբյուրը:
Աղետի շրջան է ուղեւորվել մոտակայքում գտնվող տանկերը, սակայն ջերմանավն արդեն այնտեղ չի եղել: Ներկայումս նավի որոնման աշխատանքներ են ընթանում:
Իր հերթին «ՌԻԱ նովոստին» նշում է, որ ծովի հզոր ալիքներն ու ձնախառն անձրեւը բարդացնում են նավի որոնման աշխատանքները:
Դեռեւս վաղ է խոսել նավի խորտակվելու մասին, կարծում են Հարավ-Սախալինսկի փրկարար-համակարգող կենտրոնի աշխատակիցները: Չի բացառվում, որ վթարի ազդանշան տվող սարքը պարզապես նավից վայր է ընկել:



























