ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մասնակցել են  Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի վարկաբեկման արծավին: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իտալիայի կառավարության նախկին ղեկավարը:

«Անգելա Մերկելն ու Նիկոլա Սարկոզին ժպիտը դեմքներին փորձում էին վարկաբեկել միջազգային ասպարեզում ունեցած իմ քաղաքական վարկանիշը»,- պատմել է Ս. Բերլուսկոնին: Միաժամանակ նա հստռակեցրել է, թե ինչու են եվրոպական առաջնորդները ինտրիգներ հյուսել իր դեմ:

Ինչպես նշում է РБК-ն, Սիլվիո Բերլուսկոնին լրագրողների հետ հանդիպումն անցկացրել է Միլանի շրջակայքում գտնվող Ջերենտտոյի իր առանձնատանը: Մամուլի ասուլիսն առաջինն էր այն բանից հետո, երբ դատարանը նրան մեղավոր ճանաչեց ֆինանսական մեքենայությունների մեջ եւ քաղաքական գործչին դատապարտեց չորս տարվա ազատազրկման:

Միաժամանակ, հիմնվելով համաներման մասին օրենքի վրա, նախկին վարչապետի դեմ կիրառված իրական պատիժը կրճատվել է մինչեւ մեկ տարի: Նշենք, որ Բերլուսկոնին մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: