Կանադայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցունամիի պատճառ է դարձել: Սպասվում է, որ առաջին բարձր՝ մոտ 2 մետրանոց ալիքները շուտով կհասնեն Հավայան կղզիներին:
ԱՄՆ իշխանությունները Հավայան կղզիներում, Հյուսիսային Քալիֆորնիայում եւ Հարավային Օրեգոնայում հայտարարել են ցունամիի վտանգի մասին: Ցունամիի վտանգի մասին հայտարարվել նաեւ Կանադայի արեւմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում եւ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անադայի ափերի մոտ գտնվող թագուհի Շարլոթայի կղզիների մոտակայքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մասեթ քաղաքից 139 կմ դեպի հարավ:





























