Հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել հոկտեմբերի 28-ին Նիգերիայում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, երկու մահապարտ ահաբեկիչ երկրի հյուսիսում ականապատված ավտոմոբիլով բախվել են կաթոլիկ եկեղեցու շենքին: Դեպքը տեղի է ունեցել Կադունա նահանգում` համանուն նահանգի վարչական կանտրոնում:
Փրկարարների տվյալներով, ահաբեկչության հետեւանքով մահացել է 11 մարդ, կան վիրավորներ: Հավանական է, որ զոհերի թիվը դեռ կաճի:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել: Ավելի վաղ, արմատական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը, որը ցանկանում է Նիգերայի ողջ տարածքում շարիաթի օրենքներ հաստատել, արդեն բազմիցս ահաբեկչական գործողություններ է իրականացրել, այդ թվում` նաեւ եկեղեցիներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























