Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհն, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարել է կառավարությունում 7 կադրային փոփոխությունների մասին: Սա 2009 թվականի ընտրություններից հետո կառավարության կազմի ամենախոշոր  փոփոխությունն է:

Ինչպես հաղորդում է AFP-ն, երկրի նոր արտգործնախարար է նշանակվել Սալմանա Խուրշիդան: Նախկին արտգործնախարար, 80-ամյա Սոմանհալի Մալայա Քիրշնան հոկտեմբերի 26-ին հրաժարական էր տվել: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2009թ-ի մայիսից: Նախկին արդարադատության նախարար, 59-ամյա Սալման Խուրշիդի պաշտոնը զբաղեցրել է Ավշանի Կումարը:

Lenta. Ru-ի հաղորդմանբ, Սինգհը հայտարարել է, որ արդեն մի քանի անգամ վարչապետի պաշտոնը առաջարկել է Ջավահարլար Ներուի ծոռ Ռահուլու Գանդիին, բայց վերջինս հրաժարվել է` նախընտրելով մնալ «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության նախագահ: