Իրաքում, մայրաքաղաք Բաղդադից 20 կմ դեպի հարավ-արեւելք գտնվող Էլ-Մադաին քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Իրավապահ մարմինների տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 3 մարդ, եւս 8-ը՝ վիրավորվել է:
Երկու պայթուցիկ սարքերը գործի են դրվել միաժամանակ, վաղ առավոտյան, քաղաքի շուկայում: Տեղի ունեցածի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահմեդականների տոնի՝ զոհաբերության Ադ ալ-Ահդայի (Կուրբան Բայրամ) երկրորդ օրը Իրաքում պայթյուններ են գրանցվել:
Երկրի տարբեր մասերում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ է գնացել 18 մարդ, շուրջ 400 մարդ վիրավորվել է:




























