Ֆրանսիայի Լիոն քաղաքի մոտ, ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատները ձերբակալել են Իզասկուն Լեզակին, ով  «ԷՏԱ» կազմակերպության երեք ամենահայտնի պարագլուխներից է: Նրա հետ ձերբակալվել է կազմակերպության եւս մեկ անդամ, որի մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ բասկերի անջատողական  «ԷՏԱ»  կազմակերպության ղեկավարությունը պարտավորվել էր դադարեցնել զինված հակամարտությունը Իսպանիայի իշխանությունների հետ: Նախնական տվյալներով, 37-ամյա Լեզակին, ով 2005 թ –ից գտնվում էր փախուստի մեջ, գլխավորում էր  «ԷՏԱ» -ի զինվորական ապարատը: Նա  կազմակերպության  առաջնորդներից մեկն է, ով պարտավորվել էր վերջ դնել զինված պայքարին, հաղորդում է «Ռոսբալթը»: