Ամերիկյան Dragon տիեզերանավը հոկտեմբերի 28-ին  միջազգային տիեզերակայանից վերադառնում է Երկիր: Ծրագրի համաձայն` այն  պետք է վայրէջք կատարի Խաղաղ օվկանոսում` Կալիֆոռնիայի ափերից 300 կմ հեռավորության վրա:

Dragon-ը  Երկիր «ձեռնունայն» չի վերադառնում: Այն Երկիր կհասցնի փորձարկումների արդյունքներ, հետագա աշխատանքներին պիտանի նյութեր ու մոտ 230 կիլոգրամ հին սարքավորում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS. am-ը, Dragon-ը հոկտեմբերի 9-ին տիեզերք էր ուղեւորվել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից ու ուղեծրային համալիր հասցրել մոտ 450 կիլոգրամ բեռ: