Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի կուսակցության թեկնածուները հաղթել են մեծամասնական ընտրատարածքների մեծ մասում: Ինչպես փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը, ՏԿ-ի թեկնածուները հաղթել են երկրի 27 մարզերից 13-ի` 117 մեծամասնական ընտրատարածքներում:
Գաղութում պատիժ կրող, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» միացյալ ընդդիմության բլոկի թեկնածուները դեռեւս աառջատար են 28 շրջաններում: Երկրի արեւմտյան 6 շրջաններում հաղթում են Ուկրաինայի «Ազատություն» ազգային կուսակցությունը, 4 ընտրատարածքներում` Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցության թեկնածուները: Երկու շրջաններում հաղթում են Ժողովրդական կուսակցության եւ «Միասնական կենտրոն» կուսակցության ներկայացուցիչները: Մեծամասնական ընտրատարածքներում մեկական թեկնածուներ են հաղթել «Սոյուզ» եւ «Ուկրաինա առաջ» կուսակցություններից: 63 ընտրատարածքների առաջատարների անունները դեռեւս անհայտ են:
Շարունակվում է նաեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրությունների ձայների հաշվարկը: 27,11 տոկոս ձայների մշակումից հետո դեռեւս շարունակում է առաջատար մնալ Տարածաշրջանների կուսակցությունը` 36,91 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում «Բատիկվշինան» է`20,83 տոկոս ձայներով:
Մեծամասնական շրջաններում իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակը ընդդիմադիրների մոտ զրոյացրել է` խորհրդարանում նոր նիստի գումարման եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ իմպիչմենտի հնարավորությունը:





























