Ճապոնական ընդդիմությունը հոկտեմբերի 29-ին կառավարության դեմ աննախադեպ դեմարշ է անցկացրել. վարչապետ Յոսիհիկո Նոդային թույլ չեն տվել ծրագրային ելույթով հանդես գալ խորհրդարանի վերին պալատում, ինչպես նա նախատեսել էր: Ճապոնիայում հետպատերազմական ամբողջ ժամանակաշրջանում նման բան չէր եղել:
Ավանդաբար խորհրդարանի աշխատանքի առաջին օրը վարչապետը խորհրդարանի 2 պալատների լիագումար նիստերին հանդես է գալիս ծրագրային ելույթով: Սակայն այս անգամ ընդդիմության առաջատար ուժերը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Կոմեյտո կուսակցությունը քվեարկել են կառավարության ղեկավարին վերին պալատի տրիբունան չտրամադրելուօգտին, որտեղ մեծամասնություն են կազմում:
Արդյունքում նա հոկտեմբերի 29-ին ելույթ կունենա միայն ստորին պալատում, որտեղ գերակշռում են իշխող Դեմոկրատական կուսակցության պատգամավորները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդդիմության տվյալ քայլը վարչապետի վրա ճնշում գործադրելու ծրագրի մի մասն է, որին նրանք փորձում են ստիպել համաժողովրդական արտահերթ ընտրություններ անցկացնել: Ըստ հարցումների` իշխող Դեմոկրատական կուսակցությանը ջախջախիչ պարտություն է սպառնում:





























