Ռուսաստանի Եկատերինբուրգի նախկին դատախազ Վյաչեսլավ Լեւինը  պատահաբար սպանվել է որսի ժամանակ: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել  «Տունդրա» որսատնտեսությունում:

Հետաքննության տվյալներով`  դատախազի վրա  որսորդական հրացանից անզգուշորեն կրակել է նրա ծանոթը, ում անունը չի նշվում. հաղորդագրության մեջ նա նշվում է որպես «քաղաքացի Ս.»: Ինչպես հայտնում է «Ուրա.ru»-ն, այս մարդը կրակել է թփերի ետեւից լսվող խշխշոցի ուղղությամբ, որտեղ Լեւինն է գտնվել: Գնդակը դիպչել է նրա ծոծրակին:

Լեւինը Եկատերինբուրգի դատախազի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2002 թ-ը, այնուհետեւ  աշխատել է  քաղաքապետարանի  իրավաբանական հարցերով հանձնաժողովում, իսկ 2011 թ-ի հունիսի 1-ից նա զբաղեցել է  աշխատակազմի իրավական վարչության պետի պաշտոնը: