ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամ սահմանող օրինագծին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ 35 հազ. դրամը շատ հեռու է նվազագույն կենսաապահովման եւ պարենային զամբյուղներից եւ ոչ մի լուրջ հարց չի կարող լուծել: Մ. Մելքումյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը Եվրոպայում վերջին տեղն է զբաղեցնում նվազագույն աշխատավարձր մակարդակով, իսկ ԱՊՀ երկրներից առաջ է միայն Ղրղզստանից եւ Տաջիկստանից:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովը 67 կողմ, 7 դեմ եւ 25 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու ՀՀ կառավարության առաջարկը: