Հունաստանում ձերբակալվել է հայտնի լրագրող, Not Doc ամսագրի խմբագիր Կոստաս Վակսեւանիսը, ով  հրապարակել է արտասահմանում խոշոր դրամական հաշիվներ ունեցող երկրի հայտնի քաղաքացիների անունները։ Տվյալ փաստաթուղթը կրում է « Լագարդի ցուցակ» անվանումը, քանի որ ժամանակին այն հունական իշխանություններին էր հանձնել Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար, իսկ ներկայումս միջազգային արժութային հիմնադրամի տնօրեն Քրիստիան Լագարդը։

Ցուցակում ընդգրկված են մոտ 2 հազար գործարար ու քաղաքական գործիչ, այդ թվում Հունաստանի Ազգային Ժողովի նախագահը, դերասաններ, բժշկներ, ճարտարապետներ, լրագրողներ։ Փասթաթղթի համաձայն, 2007թ-ին նրանք բոլորը հաշիվներ են ունեցել շվեյցարական բանկի HSBC-ի բաժանմունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Իր ամսագրի հրապարակումներում,  նշվում են կոնկրետ հաշիվներ են, որ ունեցել են ցուցակում նշվածները, նրանցից մի մասն  ունեցել է մինչեւ 500 միլիոն եվրո։ Վերոհիշյալներից շատերը կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։

Ինչպես հաղորդել էր է NEWSru.com-ը, լրագրողին ձերբակալել են Աթենքի մոտակայքում։ Դատավարությունը նրա դեմ կսկսվի հոկտեմբերի 29-ին։ Նրան մեղադրում են մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունն ոտնահարելու մեջ։ Լրագրողը չի հասկանում, թե ինչու միայն ինքն է ենթարկվում հետապնդման։

Ինչպես պարզվել է, «Լագարդի ցուցակը» հունական իշխանություններին էր հանձնվել դեռ 2 տարի առաջ։ Սակայն մինչ այժմ այն չի ուսումնասիրվել ու ճշտվել։ Թե ինչպես է ցուցակը ընկել լրագրողի ձեռքը, հայտնի չէ։ Սակայն, նախորդ շաբաթ, Հունաստանի ֆինանսների նախկին նախարարներ Իյորգաս Պապակոնստանտինուն ու Էվանգելոս Վենիզելոսը այս հարցով կանչվել էին խորհրդարան ու հարցաքնվել։