Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 29-ին  պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը: Պետգրասենյակ գնալուց առաջ Իվանիշվիլին լրագրողներին ասել է, որ այսօր նրան հագեցված օր է սպասվում:

Կառավարության ղեկավարության խոսքով, հանդիպում տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության առաջնորդ  Դավիդ Սագանելիձեի,  արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեի եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: «Իսկ ժամը 1:30-ին կժամանի ԱՄՆ-ի  դեսպանը»,- հայտնել է Իվանիշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»:

Նշված հանդիպումներից հետո` ժամը 15:00-ին, կառավարության աշխատանքային նիստ կկայանա:

Այս գործընթացի ավարտից հետո, երկու շաբաթ անց, հնարավոր է տեղի կունենա Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցելությունը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նա կայցելի Բրյուսել: