ԱՄՆ Իլինոյս նահանգի Բրեյդվուդ քաղաքում Subway խորտկարանի աշխատակիցը ապուրի օգնությամբ կասեցրել է գողությունը։

Ոստիկանների խոսքերով, չարագործը դիմակով մտել է սրճարան այն ժամանակ, երբ աշխատակիցները արդեն փակել էին այն։ Սակայն, նա աշխատակցուհուն  պարտադրել է կրկին բացել խորտկարանը ու պահանջել բացել դրամարկղը, հաղորդում է Lenta.ru` վկայակոչելով Chicago Sun-Times-ը։

Սրճարանի աշխատակցուհուն օգնության է եկել նրա գործընկերը, ով կաթսայով ապուրը շուռ է տվել չարագործի վրա, որից հետ տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Այնուհետեւ չարագործին հաջողվել է փախչել։ Հայտնի է, որ նա հանցանքի վայրից փախել է սեւ ավտոմեքենայով, որի ղեկին եղել է կին։