Հայաստանն ու ԱՄՆ-ը նպատակադրվել են ռազմա-արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակում կատարել։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը, ռազմական արդյունաբերությունը, դա երկու երկրների միջեւ համագործակցության նոր ուղղվածություն է։ Հիշեցնենք, որ Հայաստանը հիմնականում զինված է խորհրդային զինատեսակներով, ուստի Սեյրան Օհանյանը նշեց, որ  լայն հնարավորություններ կան առաջնահերթ չափանիշների ներգրավման ուղղությամբ.  «Մենք կարող ենք իրականացնել փորձի փոխանակում, հատկապես հատուկ միջոցների օգտագործման միջոցով՝դրանք են հրաձգային զենքերը, օպտիկական միջոցները, որ փորձի փոխանակման միջոցով կարելի է արդիականացնել»,- նշեց նախարարը։

Սեյրան Օհանյանի գնահատմամբ, պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որի վառ ապացույցը հաճախակի փոխադարձ այցելություններն են։ Նա հիշեցրեց, որ համագործակցությունը 2 հիմնական ուղղությամբ է ընթանում՝ խաղաղապահ առաքելություններ, բժշկություն, հումանիտար ապաականանետում ու բարենորոգումներ պաշտպանության ոլորտում։ Նախարարը ասաց, որ ավելի քան 200 խաղաղապահներ վերապատրաստում են ստացել Ռումինիայում ու Գերմանիայում, իսկ համագործակցությունը կշարունակվի նաեւ 2013թ-ին։

Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է աշխարհում ու տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցերի շրջանակ: «Քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում ու մենք հավատարիմ ենք խաղախության ու անվտանգության հաստատման մեր դիքորոշմանը»- եզրափակել է Սեյրան Օհանյանը։