Հայաստանի Հանրապետական եւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն արդեն իսկապես մրցակցում են: Նման տեսակետ այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտնել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` այդ մրցակցությունը կարող է ավելի վառ դրսեւորվել, երբ գա նախագահի թեկնածու առաջադրելու ժամանակը:

«Սպասվող ընտրություններն այդ առումով կտարբերվեն: Այժմ արդեն Արտաշես Գեղամյանի նման կեղծ թեկնածուներ չեն լինի», - հավելել է նա:

Ըստ փորձագետի` մրցակցությունը կպահպանվի անկախ նրանից` կորոշի արդյոք ԲՀԿ-ն առաջադրել իր թեկնածուին, թե ոչ: Դրա հետ մեկտեղ, կարծում է նա, Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու տվյալ պահին առանձնացնելը դժվար է`ոչ միայն իշխող կուսակցության  վարչակազմային ռեսուրսի, այլեւ կենսունակ որեւէ այլընտրանքի բացակայության պատճառով: 

Նշենք, որՀՀԿ-ն հայտարարել էր  դեկտեմբերի 15-ին իր համագումարում պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրելու մտադրության մասին:  ԲՀԿ-ն դեռեւս ոչինչ չի հայտնում ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի /NEWS.am