Ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի նախագահները ցուցադրում են ամերիկյան բարոյականության մակարդակը։ Նման կարծիք հայտնեց հոկտեմբեր 29-ին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
«ԱՄՆ-ի երկու նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավում դեռեւս չեն շոշափել ցեղասպանության հարցը։ Ուստի, ԱՄՆ-ի տարբերակում մեզնից ավելի մեծ ջանքեր կպահանջվի պատմական արդարության վերականգման ուղղությամբ»- նշել է նա։
Միաժամանակ, Կիրակոսյանը շեշտեց, որ ԱՄՆ-ում նկատվում է հայկական լոբբիի գործողությունների աշխուժացում ցեղասպանության ճանաչման առումով։ Այդ պրոցեսը մինչեւ 2015թ-ը գնալով ավելի լայնամաշտաբ բնույթ կստանա, քանի որ առաջիկայում կնշվի հայոց ցեղասպանության 100-ամյակը։
«Ես համոզված եմ, որ մի շարք երկրներում կբարձրացվի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը նոր մարտահրավեր կլինի Թուրքիայի համար, որ ամեն կերպ խոչընդոտում է պատմական արդարության վերականգմանը»,- ասաց վերլուծաբանը։




























