ԱՄՆ-ն կարեւորում է ռազմական ոլորտում  Հայաստանի հետ հարաբերությունների խորացման նշանակությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը հոկտեմբերի 29-ին  Երեւանում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպումից հետո:

Նրա խոսքով,  փոխադարձ այցելությունները վկայում են   երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, իսկ  խաղաղապահ գործունեության ոլորտի  համագործակցությունն ու պաշտպանական ոլորտի բարեփոխումները հաջողությամբ առաջ է ընթանում: Ինչպես նշել է Ռեյ Մաբուսը, նրա ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչները վերջին երկու տարվա ընթացքում  մշակել եւ պատրաստել են զորավարժություններ: «Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-հայտնել է  ԱՄՆ ՌԾՈՒ-ի  ներկայացուցիչը, ավելացնելով, որ  այս տարի ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսը զորավարժանքներ է իրականացրել, որոնց մասնակցել են հայկական ստորաբաժանումները:

«Աշխատանքների մի մասը նվիրվել են  կրտսեր սպայակազմի ձեւավորմանը, որոնցով  հռչակվել են ԱՄՆ-ի  Ծովային հետեւկայինները»,-նշել է Ռեյ Մաբուսը: Նրա խոսքով, նոր զորավարժություններ են սպասվում: