Կոնգրեսը այն ուժը չէ, որ մտնի որեւէ ուժի թեւի տակ կամ դառնա կցորդը: Այս մասին այսօր` հոկտմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատամավոր, ՍՀԴՀ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Պետք չէ ՀԱԿ-ին ժամանակից շուտ թերահավատորեն վերաբերվել: ՀԱԿ-ը դեռ ցույց կտա իր ուժը:Լ ինում են պահեր, որ քաղաքական ուժերը անկումներ եւ վերելքներ են ունենում: ՀԱԿ-ը այսօր նորից վերելք է ապրում: Չի կարելի ժամնակից շուտ նրան հաշվից դուրս թողնել: Առավելեւս հիմնական գործոնը նախագահական ընտրություններում լինելու է ՀԱԿ-ի թեկնածուն»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ ՀԱԿ-ը ինչ-որ տեղ որոշ քայլերի արդյունքում պասիվացավ, բայց հիմա նորից վերագտել է իրենց:

Ըստ Սարգսյանի` ԲՀԿ-ի հետ հնարավոր հագործակցության մասին որոշում դեռ չկա, իսկ եթե կան քաղաքական  ուժեր, որոնք պատրաստ են իրենց հետ զուգահեռ պայքարի մեջ մտնելու ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար եւ գիտակցում են, որ այս ռեժիմը պետք է փոխվի, ապա չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ: «ԲՀԿ-ն եղել է իշխանական կոալիցիայի անդամ եւ, եթե գիտակցում է, որ այս իշխանությունը, ոչ մի հեռանկար չի ապահովում այս ժողվրդի համար միգուցե եւ համագործակցենք»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը եւ ընդգծեց, որ մարտի 1-ի եւ կոռուպցիայի պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի, այդ թվում ԲՀԿ-ն: