Եթե փորձենք ազատ ու թափանցիկ ընտրություն անցկացնել, ժողովուրդը թող իր կամքը արտահայտի ՀԱԿ- եւ ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն համատեղելի լինեն, թե ոչ: Այս մասին այսօր` հոկտմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատամավոր, ՍՀԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

ԱԺ պատգամավորը ասաց նաեւ, որ ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, հայտնի չէ` սոցիալիստական է, թե լիբերալ, եւ բոլորս գիտեն, թե ինչի համար է ստեղծվել, բայց ունի հնարավորություն լրջագույն քաղաքակն միավոր դառնալու: «Ընտրությունը իրենցն է, եթե ցանկանան քաղաքական ուժ դառնալ, նրանք հիմա այդ հնարավորությունը ունեն, իսկ եթե ոչ այդ դեպքում ԲՀԿ-ն կարծում եմ ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:  Լյուդմիլա Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ ՀԱԿ-ի ցանկալի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Ես կարծում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր որոշման մասին հանրահավաքում կասի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Հարցին, թե երբ է հանրահավաքը արձագանքեց. «Երբ որոշի»: