Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Արչիլ Կբիլաշվիլիին: Այդ մասին հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
«Այսօր առավոտյան ինձ ասացին, որ նախագահն արդեն Արչիլ Կբիլաշվիլիին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում», -ասել է Թեա Ցուլուկիանին, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 26-ին Վրաստանի արդարադատության նոր նախարար Թեա Ցուլուկիանին դիմել էր երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` պահանջելով զբաղեցրած պաշտոնից ազատել գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավին: Գլխավոր դատախազի պաշտոնի համար Թեա Ցուլուկիանին նախագահին առաջարկել էր փաստաբան Արչիլ Կբիլաշվիլիի թեկնածությունը: Արդարադատության նախարարը պատրաստվել էր անձամբ հայտնել Զոդելավին այն մասին, որ նա կազատվի զբաղեցրած պաշտոնից, սակայն պարզվել է, որ նա արդեն 3 օր է լքել է Վրաստանը եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա:




























