Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ռադիշչեւի փողոցի թիվ 28 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենա եւ «Հոնդա» մոտոցիկլետ: Պատահարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ի սահմաններում,Նալբանդյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























