Ամերիկացի շրջանավարտը  մտածել է, թե ինչպես կարելի է   կանխարգելել Երկրի  եւ Ապոֆիս  աստերոիդի բախումը. տիեզերական մարմինը անհրաժեշտ է  գրոհել սպիտակ ներկով, ինչպես  փեյնթբոլ  խաղում:

ՄԱԿ-ի խորհրդակցական բաժինը  Երկիրը լավագույնս պաշտպանելու` «Շարժիր աստերոիդը 2012» միջազգային մրցույթ է հայտարարել : Մրցույթը հաղթել է Մասաչուսեթի Տեխնոլոգիական ինստիտուտի  շրջանավարտը, ով նկարագրել է, թե ինչպես  կարելի է սպիտակ փոշու միջոցով խուսափել Երկրի եւ աստերոիդի բախումից: Սուն Վուկ Պեկը առաջարկել է  երկրին սպառնացող  տիեզերական մարմնի ուղղությամբ բաց թողնել  պայծառ ներկանյութով երկու գնդակ: Ճերմակ աստերոիդի մոտ կուժեղանա արտացոլանքային ունակությունը եւ նա չի կարողանա շարժվել նույն  հետագծով արեւային քամու պատճառով:

Լուսամասնիկները կփոխեն աստերոիդի հետագիծը եւ այն կկորաղա անցնել Երկիր մոլորակից անվտանգ հեռավորության վրա:

Ճիշտ է, այս նածագիծը մեկ թերություն ունի, աստերոիդի հետագիծը փոխելու համար 20 տարի է անհրաժեշտ: Բացի այդ, աստերոիդի վրա սպիտակ ներկ հասցնելը հեշտ գործ չէ: Դրա համար հարմար չեն ժամանակակից հրթիռները, հավանաբար աստերոիդի վրա «փեյնթբոլի գնդակները» պետք է հասցնեն ՄՏԿ-ի տիեզերագնացները, հաղորդում է NEWSru.com-ը:

Գիտնականները բազմիցս քննարկել են  Ապոֆիս աստերոիդի եւ Երկրի բախման սցենարը: Ընդ որում, Վուկ Պեկը իր տեսական մոդելը  հենց այս աստերոիդի վրա է  կառուցել: Գիտնականների կանխատեսումներով 2029 թ-ին Ապոֆիսը Երկրին առավել մոտ կհայտնվի քան Լուսինն է, իսկ 2036 թ-ին կարող է  անգամ բախվել նրան: Ընդ որում, բախման էներգետկ հզորությունը հավասար կլինի  մարդկության տիրապետության տակ եղած միջուկային ողջ զենքի դետոնացիային: Նման սցենարի հնարավորությունը գիտնականները գնահատում են 1:250000-ով: