Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում երկաթուղային վթար է տեղի ունեցել: Ուղեւորատար գնացքը բախվել է կայարանում ուղեւորներ հավաքող մեկ այլ գնացքի, չորս մարդ վիրավորվել են:
Գնացքները բախվել են հոկտեմբերի 29-ի պիկ ժամին, երբ սլովենական մայրաքաղաքից շատերն ուղեւորվում էին աշխատանքի կամ ճանապարհորդության:
Գնացքներից մեկն անհայտ պատճառներով փոխել է երթուղին, որն էլ հանգեցրել է բախման: Հարվածն անշան է եղել, հաղորդում է AP-ն:
Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, ըստ ոստիկանության տվյալների`տարբեր ծանրության վնասվածքներով ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներն ասում են, որ աղետից տուժած մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում:





























