Նյու Յորքում, չնայած վատ եղանակին, մեկ տարվա վերանորոգումից հետո վերաբացվել է ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը` Ազատության արձանը: Հուշարձանի 126-րդ ծննդյան օրը Նյու Յորքի եւ Մանհեթենի ջրատարածքին կրկին հնարավոր կլինի նայել 80 մետր բարձրությունից: Արդեն վաճառվել է հուշարձանի դիտակետի` մինչեւ հունվար ամսվա տոմսերը:
Անվտանգության նոր համակարգի, օդափոխության, վերելակի եւ հաշմանդամների համար նախատեսված հարմարությունների վրա ծախսվել է 30 մլն. դոլար: Սայլակով թագի վրա բարձրանալ դեռեւս չի թույլատրվում, սակայն 47 մետրանոց հարթակն այժմ հասանելի է: Դեպի թագը տանող պտուտակաձեւ 393 աստիճանները ավելացվել են` դառնալով 354, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդին քանդակը հորինել է որպես «Աշխարհը լուսավորող ազատություն», սակայն ֆրանսիացիները արձանը նվիրել են ամերիկացիներին` ԱՄՆ-ի անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ եւ մինչ օրս այն համարվում է Ազատության լեդի, ով երկար տարիներ առաջինն է դիմավորում ներգաղթյալներով նավերը:
Ամեն տարի այս ափ են ժամանում 3,5 մլն. զբոսաշրջիկ: Նրանց մեծ մասին , անգամ վերանորոգումից հետո, ներս մտնել չի հաջողվի: Թագի վրա միաժամանակ կարող են գտնվել միայն 10 մարդ:





























